Հուշարձան- շենքերի պատշաճ պահպանության մասով ԿԳՄՍ նախարարության կողմից գույքագրվել են մոտ 50 միավոր հուշարձան-շենքեր, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք։
«Նշյալ անշարժ գույքը սեփականության իրավունքով տնօրինող անձանց կամ ընկերություններին նախարարության կողմից հունիս ամսին ծանուցումներ է ուղարկվել հուշարձան-շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Միաժամանակ Երևան քաղաքի ավագանու 2023 թ. սեպտեմբերի 12-ի համար 853 N որոշմամբ խստացվել է հսկուղությունը հուշարձան-շենքերի արտաքին տեքսքի և պահպանման գոտիների պատշաճ պահպանության նկատմամբ»,- զեկուցեցին քաղաքապետին։
Տիգրան Ավինյանն էլ ցանկություն հայտնեց, որ հաջորդ անգամ քննարկեն, թե այդ խստացման արդյունքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել, այն մարդիկ, ովքեր սեփականության իրավունքով հուշարձան-շենք ունենեն գիտակցեն, որ դա որոշակի պատասխանատվություն է ենթադրում և, եթե պատրաստ չես այդ պատասխանատվություն կրել պետք է ձերբազատվես շենքից կամ համապատասխան միջոցներ ձեռնարկես, որպեսզի հուշարձան- շենքը բերվի պատշաճ տեսքի։
Մանրամասները՝ տեսանյութում