Հոկտեմբերի 23-ից Մաշտոցի պողոտայում սոսի ծառատեսակների լրացման ուղղությամբ մեկնարկել են շրջակա միջավայրի պահպանության և քաղաքապետարանի կանաչապատման հիմնարկի աշնանային աշխատանքները․ այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Արմեն Բեգոյանը՝ նշելով, որ կլրացվի 51 ծառատեսակ։
Նրա խոսքով՝ ամբողջ Մաշտոցի պողոտան բերվում է վերջնական տեսքի։ Աշխատանքները կշարունակվեն Սայաթ Նովա, Վազգեն Սարգսյան փողոցներում, Իսակովի, Արշակունյաց, Ազատության պողոտաներում։
Բեգոյանը նշեց, որ աշնան ընթացքում հիմնականում կավարտվի ծառերի լրացումը։
Մանրամասները՝ տեսանյութում