Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման և համերգային ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Նվագախմբում ընդգրկված բոլոր սովորողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ դպրոցների ուսման վարձավճարի չափով:
Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ: Նվագախմբի կազմում ընդգրկված սովորողների ուսուցիչները կստանան ամսական լրավճարներ՝ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով: Նվագախմբի տարբեր գործիքային խմբերի հետ կաշխատեն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձավարներն ու դիրիժորները: