Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ասաց, որ իրենց քաղաքական թիմը իշխանությունը կորցնելու մտավախություն չունի։
Լրագրողի հարցին՝ իշխանությունը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանգիստ քայլելու՞ է Երևանի փողոցներում, Վարդանյանն արձագանքեց․ «Իհարկե, քայլելու է»։
Անդրադառնալով տրանսպորտի վերաբերյալ հարցին՝ Նուարդ Վարդանյանն ասաց, որ ավտոբուսների քանակը պետք է մեծացնել․ «Բարեփոխումից հետո հետևել ու նկատել եմ, որ ավտոբուսներում մարդիկ լեփ-լեցուն են։ Կարծում եմ՝ պետք է կրկնապատկել ավտոբուսների քանակը, որպեսզի այդ հարցն էլ լուծվի»։