Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ելնելով իր լիազորություններից, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկեց Արմեն Փամբուխչյանի թեկնածությունը՝ հայտնելով, որ գլխադասային իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվել է։
Այնուհետ Արմեն Փամբուխչյանը հանդես եկավ կարճ ելույթով, որտեղ, մասնավորապես, ասաց. «Օրենսդիր և գործադիր մարմիններում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ինձ համար աշխատանքը եղել է մարդկանց բարեխղճորեն ծառայելու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելու, նրանց կյանքի որակը փոխելու միջոց։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակը հերթական միջոցն է՝ 1 միլիոնից ավել մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բարեկարգ բակերը, կանաչապատ այգիները, հանրային տրանսպորտը, մշակութային միջոցառումները կլինեն նրանց կյանքի լավագույն մասնիկը»,- հայտարարեց Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ծառայել քաղաքին ու նրա բնակիչներին։
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և ավագանու անդամներին՝ այդ հնարավորության համար։
Մանրամասները՝ տեսանյութում