Երևան

Հոկտեմբերի 13-ի նիստը զուտ արարողակարգային էր և որևէ որոշման ընդունման հարց չկար. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հոկտեմբերի 10-ին, քվորումի, նիստի իրավազորության պայմաններում, Երևանի ավագանին ընտրել է Երևանի քաղաքապետ։ Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետը օրենքի համաձայն երդում է տվել երևանցիների առաջ»․ այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հոկտեմբերի 13-ի ավագանու նիստում քվորում չլինելու և այն իրավազոր չլինելու վերաբերյալ դիտարկմանը։

«Քվորումը և, առհասարակ, իրավազորության հարցերը, քվորումի անհրաժեշտությունը կարող է քննարկվել միայն այն նիստերի դեպքում, երբ ավագանին կարող է որոշում կայացնել կամ այլ լիազորություն իրականացնել՝ որպես մարմին։ Հոկտեմբերի 13-ի նիստը զուտ արարողակարգային էր և որևէ որոշման ընդունման հարց չկար»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ արձանագրելով, որ այդ հարցն արհեստական է։

Մանրամասները՝ տեսանյութում