Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն, անդրադառնալով քաղաքապետի տեղակալների ընտրությանը, կշտամբեց, որ ներկայացվում են փոխքաղաքապետերի թեկնածուներ՝ առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու, և ավագանին, առանց իմանալու՝ տվյալ անձն ինչ ոլորտ է ստանձնելու իր պատասխանատվության ներքո, պետք է հաստատի նրան։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ փոխքաղաքապետերի լիազորությունների հստակ բաժանում կա, ավագանին ունի իր լիազորությունները․ «Այո, Դուք ճիշտ եք․ քաղաքապետի որոշմամբ են դերերը բաշխվում։ Ուզում եմ մի սկզբունք ասել, թե ինչպես է դա տեղի ունենում։ Առաջին հերթին մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչությունները և ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջև»,- ասաց Տիգրան Ավինյանը և ընդգծեց՝ փոխքաղաքապետի պաշտոնում առավել քան կարևոր են կառավարչական և քաղաքական հմտությունները։
Մանրամասները՝ տեսանյութում