Երևան

Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ 

«Սիրելի՛ էրեբունցիներ, ինձ համար շատ պարտավորեցնող է ձեր կողմից ստացած վստահությունը, ուստի շարունակելու եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ի բարօրություն մեր վարչական շրջանի և ծառայել մեր ժողովրդին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բալայանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Ազատյանը և Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել են համապատասխանաբար Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավար: