Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները։ Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկարապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները։
1965թ․ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 180 փոքրիկների առջև։ Շուտով կբարեկարգվի նաև մանկապարտեզի բակը։
Կհիմնանորոգվի թիվ 10 դպրոցի տասնամյակներ շարունակ գրեթե կիսաքանդ վիճակում գտնվող մարզադահլիճը: Կլուծվի թիվ 20 դպրոցի բակի բարեկարգման ու մարզահրապարակի կառուցման հարցը»: