Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։
«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով»,- ասված է հայտարարությունում: