Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ գովազների 80%-ը ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից՝ քաղաքապետարանի հորդորով․ «Բոլոր տնտեսվարողներին առաջարկվել է նաև աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո, մեր նոր ձևաչափի և ընդունված չափորոշիչների շրջանակներում, խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի է նորը տեղադրենք»,- ասաց Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով, որ տնտեսվարողները գլխավորապես իրենց ուժերով ապամոնտաժեն դրանք։ հավելեց, որ քաղաքապետարանի նպատակը քաղաքի արտաքին նորմալ տեսքն ապահովելն է։
Քաղաքապետն էլ ասաց, որ մինչև 2024թ․ հունվարի 1-ը պետք է փոխվեն նաև հին գովազդները․ «Այն տնտեսվարողները, որոնք վաղուց ունեին գովազդի թույլտվություններ, պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հորդորելով նրանց տեղեկացնել գործընթացի մասին. «Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի»,- ընդգծեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում