Երևան

«Այնպես անենք, որ 1 տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանի ենթակայության 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր։ Ընդհանուր առմամբ հաճախում է շուրջ 1000 երեխա։ Խմբերի միջին խտությունը 12 է։ Ուստի մեր մանկապարտեզների սաների ծնողներին ուզում են տեղեկացնել, որ կարող են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանոթանալ, թե որ մանկապարտեզներում են գործում երկարօրյա խմբերը։ Գրեթե բոլորում համալրելու հնարավորություն կա։ Մյուս պարտեզներում, որտեղ չեն գործում, դիմումների առկայության պարագայում յուրաքանչյուր ամիս այն վերսկսելու կամ սկսելու հնարավորություն ունենք». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ սա կարևոր ծառայություն է, որը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը, որովհետև առաջնահերթ են այն ծնողները, ովքեր աշխատում են, և նրանք պետք է ունենան հնարավորություն՝ երեխային երկարօրյա խմբերում թողնելու․ «Եկեք այնպես անենք, որ մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում