Երևան

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից մարզեր են գործուղվել օրական 3-4 բժշկական խմբեր

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված մեր հայրենակիցներին առաջին բուժօգնություն տրամադրելու և կցագրելու նպատակով մարզեր են գործուղվել  օրական 3-4  բժշկական խմբեր՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 10:00-ից մինչև 20:00-ն:

Խմբում ընգրկված են՝ մանկաբույժներ, թերապևտներ և բուժքույրեր: Այցերը կրելու են շարունակակն բնույթ և տեղահանված բոլոր անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվելու է բացառապես անվճար: