Երևան

Երևանի ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն քաղաքապետի տեղակալներ և առաջին տեղակալ

Երևանի քաղաքապետի որոշմամբ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 

Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Լևոն Հովհաննիսյանին, Սուրեն Գրիգորյանին և Սարգիս Մադաթյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալներ։