Երևան

Դավթաշենի կամրջի հատվածում ժամը 23։00-ից նախատեսվում է երթուղու փոփոխություն

Դավթաշենի կամրջի հատվածում ժամը 23։00-ից նախատեսվում է երթուղու փոփոխություն

Հոկտեմբերի 20-ին ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտիով:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չեն նախատեսվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական