Երևան

«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր միջավայր». Տիգրան Ավինյան

«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր միջավայր». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ համայնքի համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումն ու կանաչապատ նոր տարածքների ստեղծումը։ Միայն նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի այդ ցուցանիշը շուրջ 30 հեկտար է: Կանաչ գոտիների ընդլայնմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում նախաձեռնել է նաև բնապահպանական մի շարք նախագծեր, որոնցից մեկն էլ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելն է:  

Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կանաչապատ տարածքների հիմնումը և շարունակական ներդրումները հնարավորություն կտան ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական