Երևան

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության երկու անդամ հրաժարվել է մանդատից․ Թևանյանը դեռ որոշում չունի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մանդատները վերցնելու է։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան»-ի ցուցակը գլխավորած Անդրանիկ Թևանյանի խոսնակ Աննա Բալյանը։

Հարցին՝ Թևանյանը վերցնելու՞ է ավագանու անդամի մանդատը, Բալյանն ասաց, որ նա դեռ քննարկումներ է անցկացնում «Մայր Հայաստան»–ի ակտիվի հետ և իր վերջնական որոշումը կհրապարակի հաղորդագրությամբ։

«Դուստրիկ Մխիթարյանն ու Ադրինե Ավագյանը դիմումներ են ներկայացրել մանդատից հրաժարվելու համար»,- հավելեց Թևանյանի խոսնակը։

Հայկ Մագոյան