Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նոր աղբավայր կառուցելու ծրագրին՝ տեղեկացնելով, որ ստացվել է աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ․
«Մենք ստացել ենք աղբի վերամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկ, և ես առաջարկում եմ այս շաբաթվա ընթացքում ստացված առաջարկը կիսվել մեր զարգացման ներդրումային ծրագրերի խմբի հետ, գալ շաբաթվա վերջ՝ հասկանալու համադրելիությունը»,- ասել է Ավինյանը՝ շեշտելով, որ նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ առաջ են գնում, և հիմա քննարկելու են վերամշակման ծրագրի առաջարկն այդ ամենի համատեքստում ներառելու հարցը։