Երևան

«Բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների գործունեությունն այլևս չպետք է շարունակվի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել բնակելի շենքերի մոտ բենզալցակայանների գործունեության անթույլատրելիությանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Երևանում բնակելի շենքերի մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը պետք է ընդհատվի. «Դա նախ և առաջ վտանգավոր է և, բացի այդ, հազար ու մի տեսակի խնդիրներ է առաջացնում։ Հետևաբար, այս աշխատանքները մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- ասել է նա։