Երևան

«Պետք է շարունակել տերմոպլաստով գծանշումներ իրականացնել այն ճանապարհներին, որոնք 2-3 տարվա ընթացքում չեն հիմնանորոգվելու». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքում մեկնարկել է գծանշումների թարմացման աշխատանքներ։ Ըստ կազմված ժամանակացույցի՝ աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբեր։ Այս մասին այսօր հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Կենտրոն վարչական շրջանը կավարտվի հոկտեմբերի վերջին, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան վարչական շրջանները՝ նոյեմբեր ամսվա ընթացքում, իսկ Արաբկիր, Շենգավիթ, Դավթաշեն, Նուբարաշեն, Էրեբունի, Նորք Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների գծանշման աշխատանքները՝ մինչև դեկտեմբեր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ պետք է շարունակել տերմոպլաստով գծանշումներ իրականացնել այն ճանապարհներին, որոնք 2-3 տարվա ընթացքում չեն հիմնանորոգվելու. «Փորձնական այդ տարբերակը հաջորդ տարի կամփոփենք, հաջողության դեպքում՝ 2025թ. ամբողջապես կանցնենք այդ սպասարկմանը»,- ասաց Տիգրան Ավինյանը: