Երևան

Ղափանցյան 11 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված լողավազանը և շվաքարանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 11 հասցեում առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է համայնքային հողազավթում և կառուցվել լողավազան, շվաքարան: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատուների և Արաբկիրի ոստիկանության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են անօրինական շինությունները, տարածքը բացազատվել է և վերադարձվել համայնքին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ոստիկանության Արաբկիրի բաժնին համագործակցության համար: