Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցները, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ,ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների հետ համատեղ Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեներում իրականացրեցին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակումից։