Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք, հարմարավետ քաղաք ... քաղա՛ք, որտեղ երևանցու ցանկություններն ու պահանջներն առաջնահերթ են:
Ուստի՝ մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու ենք Երևանին և երևանցուն՝ քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»: