«Բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները». հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընտրությունների արդյունքներին։
«Եթե բոլորիս շահն այնտեղ է, որտեղ Երևանի ու երևանցու շահն է, իրենց դժվար թե հետաքրքրի՝ ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը, եթե ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել։ Եթե անգամ խնդիր ունենք, մենք ունենք․ իրենց խնդիրը չէ, ու դրանից քաղաքը չի տուժի։ Իսկ եթե տեսնենք, որ քաղաքը տուժում է, որևէ ուժ, որևէ անձ փորձում է խոչընդոտել Երևանի բարեփոխումները, դրան շատ կտրուկ լուծումներ կտանք»,- ասել է նա։