Երևան

«Ընդունելով այս լանջաշղթան ընդունում եմ մայրաքաղաքի ներկա և նախկին դժվարություններն ու մարտահրավերները». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Անասելի մեծ է ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու պատասխանատվությունը»։ Հանդիսավոր երդումից հետո այսպես սկսեց իր խոսքը Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ ամենօրյա աշխատանքով պետք է հոգալ մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքի մասին՝ որոշ դեպքերում հրատապ և անհետաձգելի, երբեմն երկարաժամկետ լուծում պահանջող։

«Ընդունելով այս լանջաշղթան ընդունում եմ մայրաքաղաքի ներկա և նախկին դժվարություններն ու մարտահրավերները՝ գիտակցելով այն ոչ որպես բեռ, այլ պատվի ու պատասխանատվության, աշխատանքի ու առաքելության մանդատ»,- ասաց Տիգրան Ավինյանն, ապա հավելեց՝ «Վստահեցնում եմ՝ անելու եմ հնարավորն ու անհնարինը, որ Երևանը լինի մարդկանց համար հարմարավետ քաղաք, որ երևանցին իր խնդիրներով ու ցանկություններով կիսվի մեզ հետ, համոզված լինելով, որ բարձրաձայնված խնդիրները կլուծվեն՝ հիմքում դնելով հանրային շահը՝ որպես սկբունք»։