Երևան

«Կադրերը պետք է կարողանան արդյունք ապահովել». Տիգրան Ավինյան

«Կադրային քաղաքականությունը քարի վրա փորագրված սեպագիր չի, այն դինամիկ, փոփոխվող բան է, և կադրերը պետք է կարողանան ապահովել արդյունք, պետք է կարողանան երևանցիների խնդիրները լուծել»․ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես շատ արդյունամետ մարդ եմ, չափում եմ կադրի աշխատանքն իր տված արդյունքով ու, անկեղծ ասած, հայտնի չեմ իմ մտերիմներին, բարեկամներին այստեղ-այնտեղ տեղավորելով, որովհետև արդյունամետ լինելն ամենաէֆեկտիվ ճանապարհն է քաղաքական պաշտոնյայի համար»,- ասել է նա։