«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը մեր առաջնահերթությունների ցանկում է». հայտարարել է երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այդ մարդկանց տեղափոխման հարցերում Երևանի քաղաքապետարանն իր ակտիվ դերակատարումն է ունեցել, և հիմա էլ՝ մեր վարչական շրջանները ԼՂ-ի մեր եղբայրներից ու քույրերից ընդունում են դիմումներ, որոնք, կառավարության և «Կարմիր խաչ»–ի հետ համատեղ, բավարարվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: