«Ես չեմ կիսում այդ տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, և դրան հետևեց Արցախի անկումը»․ այս մասին այսօր, Երևանի ավագանու նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով թղթակիցներից մեկի հարցին, թե արդյո՞ք ղարաբաղյան ազատամարտին մասնակցած Զեյնալյանը հաշտ է ինքն իր հետ և ինչպես է աշխատելու ՔՊ–ի հետ այն դեպքում, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթից հետո Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի ձեռքում։
Զեյնալյանի խոսքով՝ պատերազմները տանուլ են տալիս ոչ թե զորքերի բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս․ «Ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետևանք էր»։