Երևանի ավագանու նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ իրենք արտահերթ ընտրություններից չեն վախենում. «Մենք արտահերթ ընտրություններից չենք վախենում, մտահոգվելու բան չունենք, բայց, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ԼՂ-ից տեղահանված 100 հազարավոր մարդկանց կացության և իրենց հետ կապված տարբեր խնդիրները, այս համատեքստում, որքանո՞վ են տրամաբանական արտահերթ ընտրությունները, ի՞նչ ենք ստանալու գալիք ընտրությունների արդյունքներով»: