Երևանի նորընտիր ավագանու օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությանը։
Նորընտիր ավագանին 35 կողմ ձայնով Երևանի ավագանու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրեց ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանին։
ՔՊ խմբակցությունը պետաիրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար ներկայացրել էր Արման Բաբաջանյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց 37 կողմ ձայնով։
ՔՊ–ն քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջարկեց Ալեքսանդր Բադալյանի թեկնածությունը։ Նա ընտրվեց 32 կողմ ձայնով։
«Հանրային ձայն» խմբակցությունը Վահան Ավագյանի թեկնածությունը առաջադրեց քաղաքաշինության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ 37 կողմ ձայնով հաստատվեց նրա թեկնածությունը։
ՔՊ խմբակցությունը Հայկ Միրզոյանի թեկնածությունն առաջարկեց կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Նրա թեկնածությունը հաստատվեց 32 կողմ ձայնով։
«Հանրապետություն» խմբակցությունը Գոհար Բալդրյանի թեկնածությունն առաջարկեց կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց 32 կողմ ձայնով։
Ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հանրապետություն» խմբակցությունն առաջադրեց Հայկ Սահակյանի թեկնածությունը, որի թեկնածությունը հաստատվեց 31 կողմ, 3 դեմ ձայներով:
ՔՊ խմբակցությունը Դիանա Քերոբյանի թեկնածությունն առաջարկեց ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար։ Քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը հաստատվեց 37 կողմ ձայնով։