«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ․
«2023թ․ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորված «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին համագործակցություն սկսել՝ ի նպաստ մայրաքաղաք Երևանի զարգացան և երևանցիների բարօրության։ Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: