Երևան

«Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունները կայացած և լեգիտիմ են». Ա․ Զեյնալյան

«Մենք դաշինք ենք ձևավորել Երևանում պետական իշխանություն իրականացնելու համար, որի իրականացումը մեզ չէ, որ պետք է․ դա առաջին հերթին անհրաժեշտ է Երևանին, Հայաստանին, ինչի համար էլ մտել ենք այս պայքարի մեջ»․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։

«Մենք միայն Երևանում ենք մենք դաշինք կազմել՝ լուծելու տեղի խնդիրները, բայց շարունակում ենք մնալ տարբեր կուսակցություններ՝ գաղափարական առանձնահատկություններով, նաև՝ հակադրություններով»,- նկատեց Զեյնալյանը՝ հավելելով․ «Սեպտեմբերի 17-ի ընտրությունները կայացած են։ Դրանց արդյունքները ճանաչված և ընդունված են, ու դրանք լեգիտիմ են։ Ընտրության արդյունքները ոչ մեկը չի վիճարկել»։