Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Գրացվել է ավագանու 37 անդամ։ Նիստը, ըստ կանոնակարգի, վարում է ավագանու անդամներից տարիքով ամենաավագը՝ Ալեքսանդր Բադալյանը։
Նշենք, որ նիստին ներկա են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները։ Իսկ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են նիստը։
Բադալյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված է Երևանի քաղաքապետի ընտրության հարցը, ինչպես նաև ավագանու անդամներն ընտրելու են հանձնաժողովների նախագահներ։