Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
«Ս.թ. հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 554 հազար 799 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2766 շարժակազմ:
Փոխարինվել է 34 փայտակոճ:
Գնացքների միջև միջակայքը բեռնված (պիկ)ժամերին՝ կազմում է 5 րոպե։
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»: