Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» և Հայկ Մարությանի` «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի վաղը կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին և քաղաքապետի ընտրությանը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»` 14 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ: