Երևան

Սիլիկյան թաղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի գույքը վնասելու համար 2 անձ է ձերբակալվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից։

Ձերբակալվածները տարվել են Մաշտոցի բաժին, իսկ կազմված փաստաթղթերով ներկայացվել նախաքննական մարմին։

«Եւս 10 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ Սիլիկյան թաղամասում քաղաքապետարանն այսօր ձեռնամուխ է եղել ապօրինի շինությունների քանդմանը, և այդ ժամանակ քաղաքացիները բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը՝ տրակտորով հարվածելով քաղաքապետարանի տրակտորին։