Երևան

«Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. ռոբասերժական կլանը չպետք է իր դիրքերը ամրապնդի». Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հերթական ֆեյսբուքյան լայվի ընթացքում անդրադարձել է քաղաքապետի ընտրություններին և Հայկ Մարությանին։

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, և 100 հազար փախստական լցվել է Հայաստան, ու ամեն կոպեկը կարևոր է․

«Երկրորդ փուլ թույլ տալ, ընկնել քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ այդպիսի բան անող եմ։ 

Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ ռոբասերժական կլանը չպետք է իր դիրքերը ամրապնդի։ Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն։
Ռոբասերժական կլանը եթե ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի լիակատար վերջը. կդառնա գուբեռնիա։

Ես գնացի ինձ համար անընդունելի քայլի։ Ասեցի՝ Հայկո, ուզու՞մ ես քաղաքապետ դառնալ, տուր ինձ մեկ վարչություն։ Նրա դիրքորոշումն էր՝ «Կամ ես եմ քաղաքապետ, կամ ոչ մեկը»։ Ես էլ պատասխանեցի, որ դու չես դառնա քաղաքապետ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը։