Երևան

Երևանի հասարակական տրանսպորտի ժամանման միջակայքերը կարող են ավելանալ. քաղաքապետարանը հայցում է ներողամտություն

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել.

«Հարգելի համաքաղաքացիներ,

այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Հիշեցնենք՝ Երևանից երեկ թվով 25 ավտոբուս ուշ երեկոյան ուղևորվել է Սյունիքի մարզ` Խնձորեսկ։