Երևան

«Յանդեքս» քարտեզի միջոցով կարող եք տեսնել հասարակական տրանսպորտի տեղաշարժը

«Յանդեքս» քարտեզի միջոցով կարող եք տեսնել հասարակական տրանսպորտի տեղաշարժը

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Հետևյալ 7 երթուղիները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝ N2, N25, N32, N34, N37, N61 և N77։  Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ:

Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ. yerevanmunicipality:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական