Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 16 ℃

Рус Eng

Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերի ջեռուցման համար լոկալ կաթսայատներ կկառուցվեն

Երևան

13 Սեպտեմբերի, 10:58

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 188,192, 196 և 198 շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար կկառուցվեն լոկալ կաթսայատներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակումից։ 

«Տարիներ շարունակ Բաշինջաղյան փ. 188, 192, 196 և 198 շենքերի բնակիչները բարձրացնում էին շենքերի գազաֆիկացման հարցը, որը տեխնիկապես անհնարին էր, քանի որ անվտանգության խնդիրները հնարավորություն չէին տալիս։ 

Վերջապես Երևանի քաղաքապետարանը  շահագրգիռ կազմակերպությունների և նշված շենքերի բնակիչների հետ քննարկելով լուծման տարբերակները գտավ լուծում և այժմ իրականացվում է նախագիծ այդ շենքերը ջեռուցելու և տաք ջրով ապահովելու համար։ Այն կիրականացվի լոկալ կաթսայատներ կառուցելով»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը