Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

USD384.11

EUR406.19

RUB3.90

Երևան 25 ℃

Рус Eng

Դադարեցվել է Հերացի 12 և Ավետ Ավետիսյան 70/7 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը

Երևան

13 Սեպտեմբերի, 12:54

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 12, Արաբկիր վարչական շրջանի  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեներում գտնվող և համապատասխանաբար «ՌԱՆ ՕՅԼ»  և «ՏԻՏԱՆ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ Տնտեսավարողները պատշաճ ծանուցվել են կայացված որոշումների մասին։

Սեպտեմբերի 11-ին  Մ.Հերացի 12  հասցեի («ՌԱՆ ՕՅԼ» ՍՊԸ) բենզալցակայանը շահագործող տնտեսավարողը սեփական ուժերով բենզալցակայանը ապամոնտաժելու միջոցներ է ձեռնարկել, իսկ  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում («ՏԻՏԱՆ ՕԻԼ») շահագործվող բենզալցակայանը կապարակնքվել է։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը