Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու նիստում անդրադարձել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին։ Նրա խոսքով՝ Մարությանը կամ քնած էր, կամ արձակուրդում։ Ըստ նրա՝ այդ մասին էին խոսում նաև փոխքաղաքապետերը։
Վարդանյանի խոսքով՝ Մարությանը ծամածռություններով շոուներ էր անում՝ հունից հանելով ոչ միայն ընդդիմադիրներին, այլև ավագանու իշխանական անդամներին: Նա կոչ է արել չընտրել մարդու, ով կամ քնած էր, կամ արձակուրդում. «Դրա մասին խոսում էին բոլորը»։
Նա անդրադարձել է Մարությանի կարգախոսին՝ «Որովհետև բոլորիս է պետք»։ Նա հակադարձեց. «Ի՞նչ է պետք, քնող քաղաքապե՞տ։ Պետք է քաղաքապետ, ով կարճաժամկետ ծամածռություններ ու մայմունություննե՞ր անի»։