Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որը վարում է քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակից ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Անուշ Քլոյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածու Արևիկ Ավետիսյանին»,- հայտարարեց Լևոն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Անուշ Քլոյանը ընտրվել էր ԱԺ պատգամավոր՝ զբաղեցնելով լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը։