Երևան քաղաքում այսօրվանից փորձնական երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական ավտոբուսը: Էլեկտրական ավտոբուսի գործարկումը հնարավոր է դարձել վրացական «Տեգետա մոտորս» ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացնող և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի հետներդրումային ծառայության շրջանակներում սպասարկվող «Premium Machinery Armenia» ընկերության հետ համագործակցությամբ:
Հատկանշական է, որ սա հանրային տրանսպորտում ամբողջապես էլեկտրական էներգիայով աշխատող ավտոբուսների կիրառման առաջին փորձն է մեր տարածաշրջանում:
Նախատեսվում է, որ էլեկտրական ավտոբուսը երեք ամիս շարունակ թեստավորում կանցնի տարբեր երթուղիներում, ինչը համայնքին հնարավորություն կտա կազմել տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար: