Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն ավագանու նիստում անդրադարձել է Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության աշխատանքներին։
«Մենք այսօր մեր բյուջետավորման համակարգում ունենք նախատեսած գումար Աջափնյակում մետրոյի կայանի շինարարության համար:
Պլանավորել ենք Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայանի շինարարությունը սկսել հաջորդ տարի»,- ասել է նա: Ըստ Մաչյանի, տարեվերջին էլ կունենանք նախագծանախահաշվային փաստաթղթերը։