Երևան

«Ամեն օր տուգանե՛ք». Տիգրան Ավինյանը հանձնարարեց խիստ գտնվել շինարարական նորմերը խախտողների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամեն օր տուգանե՛ք». Տիգրան Ավինյանը հանձնարարեց խիստ գտնվել շինարարական նորմերը խախտողների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իհարկե, ուշացումով, բայց մեծ մասը արդեն պատվիրել ենք, և սկսվել է ցանցերի տեղադրման գործընթացը։ Չնայած, արդեն երկու ամիս ժամանակ էինք տրամադրել դրա համար», - հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ անդրադառնալով շինհրապարակների կահավորման պայմաններին։ 

«Մեր նախնական մոնիտորինգը վկայում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լավ արդյունքներ կունենանք»,- նշեց Ասատրյանը։ 

«Նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում ավելի մեղմ գտնվել և մարդկանց քիչ տուգանել։ Ես, հակառակը, հորդորում եմ ավելի շատ տուգանել։ Փորձը ցույց է տալիս, որ շատ սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։ 

Ըստ Ավինյանի՝ եթե կա շինարարական նորմերի խախտում, պետք է ամեն օր տուգանել․ «Եթե չկան ցանցերը, որի մասին ամեն օր խոսում ենք, ամեն օր տուգանեք։ Երբ չկա համապատասխան կահավորումը, կապ չունի՝ ինչ կարևորության աշխատանք է արվում․ գնացե՛ք և տուգանե՛ք»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական