Երևան

«Կանաչ» տրանսպորտ ունենալու տրամաբանության ներքո սա կարևորագույն քայլերից մեկն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանաչ» տրանսպորտ ունենալու տրամաբանության ներքո սա կարևորագույն քայլերից մեկն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրաքաղաքում այսօր գործարկվեց առաջին էլեկտրաավտոբուսը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ էլեկտրաավտոբուսների մոտ 250 խմբաքանակ են պատրաստվում գնել, որոնք կփոխարինեն հին ու մաշված «Հիգեր» ավտոբուսներին․ «Կանաչ» տրանսպորտ ունենալու տրամաբանության ներքո սա կարևորագույն քայլերից մեկն է»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ էլեկտրաավտոբուսների ամենամեծ առավելությունը էլեկտրականությամբ աշխատելն է, որի արդյունքում կնվազեն հին ավտոբուսների արտանետումների հետևանքով ստեղծած խնդիրները։ Բացի այդ, ավտոբուսներն անձայն են, ֆինանսապես մատչելի. «Էլեկտրական ավտոբուսը շահագործման տեսանկյունից 8 անգամ մատչելի է, քան այլ վառելիքով աշխատողները»։

Ավինյանը հայտնել է նաև, որ լինելու են ոչ միայն 12, այլև 18 մետրանոց ավտոբուսներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական