Երևան

Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը

Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղվանից Երևանում փորձնական երթուղի դուրս կգա առաջին էլեկտրական ավտոբուսը:

«Համայնքն առաջիկայում կհայտարարի շուրջ 250 նմանատիպ շարժակազմ ձեռք բերելու մրցույթ:

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել «կանաչ» տրանսպորտով:

Հաճելի է արձանագրել, որ ներկրված ու ներկրվող ավտոբուսներն իրենց որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ»,- հայտնել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական