Առաջին էլեկտրոավտոբուսն արդեն Երևանում է և վաղը դուրս կգա երթուղի. հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին։
Նոր ավտոբուսը կլինի չինական «BYD» մակնիշի։
«Կոնկրետ մակնիշը չգիտենք, բայց պլանավորում ենք մրցույթ իրականացնել, որպեսզի ներմուծենք ևս 250 էլեկտրոավտոբուս, որոնք կփոխարինեն արդեն երկար ժամանակ օգտագործվող «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին և նաև այն մանուշակագույն ավտոբուսներին, որոնք շարժակազմի՝ նվազ լինելու պատճառով դեռևս շարունակում են ոչ պատշաճ ծառայություն մատուցել քաղաքի բնակիչներին»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է, որ արդյունքում տրանսպորտի և՛ որակը կլավանա, և քանակը կավելանա, և՛ հարմարավետությունը կմեծանա․ «Ամենակարևորը՝ մենք շարունակում ենք «կանաչ» տրանսպորտ ներմուծել, որը մեր կարևոր հանձնառություններից մեկն է»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։