Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավիանյանը տեսանյութ է հրապարակել Երևանում կանաչ տարածքների վերաբերյալ։
«Կանաչ տարածքներ. ի՞նչ ենք արել՝ Երևանում կանաչ տարածքներն ավելացրել ենք շուրջ 33 հեկտարով, Հրազդան գետի վրա տեղադրել ենք աղբաորսիչ հարմարանք։ Նախաձեռնել ենք Մերգելյանի, Օղակաձև, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից, Հաղթանակի 40-ամյակի, Սարյան, Աբովյան պուրակների և ևս 10 այգիների բարեկարգման և կառուցման աշխատանքներ։
Ի՞նչ ենք անելու՝ Նորքի այգիներում շուրջ 10 հեկտար տարածքում տնկելու ենք անտառ։ Դալմայի այգիներում առկա 200 հեկտարից ավել տարածքում հիմնելու ենք նոր քաղաքային այգի։ Վերականգնելու ու արդիականացնելու ենք Երևանի ոռոգման համակարգի շուրջ 120 կմ-ը։ Հնարավորինս ավտոմատացնելու ենք ոռոգման ամբողջ ցանցը՝ այն հասցնելով շուրջ 500 կմ-ի։
Պետք է աշխատենք, փոխենք, կարճ ասած՝ գործ անենք»։